Կիրակի, 24 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից». Արման Բաբաջանյան

«Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից». Արման Բաբաջանյան
69
Երեկ, 22:18

ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շաբաթներ առաջ Գյումրիում հնչեց խոսք, թե իբր «քանի ես քաղաքապետ եմ, բազայի դեմ ակցիա չի լինելու»։ Ես երբեք այդ խոսքերին հարկ չհամարեցի պատասխանել, ինչպես չպատասխանեցի նրա համախոհների սպառնալիքներին։ Որովհետև երբ քեզ սպառնում են սպանել, սրախողխող անել, երբ քո դեմ մկան ծակերից հնչում են ահաբեկող վնգստոցներ, պետք չէ ժամանակ վատնել պատասխանելու։ Մեր պատասխանը պիտի լիներ ոչ թե բառերով, այլ գործով։ Եվ մեր գործը հենց այսօրվա ակցիան էր։
Չնայած բոլոր սպառնալիքներին, Երևանից հարյուրավոր մարդիկ եկան ու կանգնեցին մեր կողքին։ Մենք ցույց տվեցինք, որ ժողովրդի կամքը վախ չունի, և որ Հայաստանում չի կարող լինել ոչ մի իշխանություն, ոչ մի պաշտոնյա, ով ժողովրդի ազատ կամքը կկարողանա խեղդել։
Այսօր մենք ապացուցեցինք, որ ոչ մեկի քմահաճույքով չի որոշվելու՝ մեր երկիրը ունենալո՞ւ է օտար ռազմաբազա, թե՞ ոչ։ Դա որոշելու է ժողովուրդը։ Եվ երբ ժողովուրդը կանգնում է իր իրավունքների պաշտպանության դիրքերում, ոչ սպառնալիքը, ոչ ճնշումը, ոչ էլ փողերով բերված ամբոխը չի կարող կասեցնել։
Աստծո կամոք մեր ակցիան խաղաղ անցավ։ Բայց խաղաղությունը ծնվում է ոչ թե թույլերի լռությունից, այլ ուժեղների պայքարից։ Մենք ցույց տվեցինք մեր ուժը՝ մեր միասնությամբ, մեր վճռականությամբ ու մեր արժանապատվությամբ։
Այս պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը վերջնականապես չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից և չի վերածվել լիարժեք ազատ, ինքնիշխան ու արժանապատիվ պետության՝ որտեղ ժողովրդի կամքն է միակ օրինական ուժը»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան