«Ով ՀՀ-ում բեմ է տրամադրում սրբապիղծներին, դառնում է նույն հանցագործության մասնակիցը»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել․ «ԴՕԿ կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում այսպես կոչված երգչուհի Sevdaliza-ի այցը։ Նա իր տեսահոլովակներում բացահայտորեն պղծել է Խաչը և քրիստոնեական խորհրդանիշները՝ ծաղրուծանակ դարձնելով մեր հավատքը։ Այսպիսի մարդու հրավիրումը Հայաստան ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի հանդեպ, այլև հարված մեր ինքնության հիմքերին։
Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք են թույլատրել և հովանավորել այս խայտառակությունը։ Դա ապացույց է, որ նրանք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հոգևոր արժեքների ու ազգային արժանապատվության հետ։ Որքան էլ թաքնվեն «մշակույթի» և «ազատության» կեղծ բառերի հետևում, իրականում նրանք ցույց են տալիս իրենց հակաքրիստոնեական և հակահայկական էությունը։
Նույնպես անթույլատրելի է կազմակերպիչների պահվածքը։ Ով Հայաստանում բեմ է տրամադրում սրբապիղծ անձանց, դառնում է նույն հանցագործության մասնակիցը։ Սա ոչ թե մշակութային միջոցառում է, այլ սատանիզմի ու սրբապղծության տարածում։
ԴՕԿ կուսակցությունը պահանջում է անհապաղ չեղարկել նրա այցը և պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին ու կազմակերպիչներին, ովքեր ներգրավված են այս ամոթալի գործում։
Հայաստանը սրբավայր է քրիստոնյա աշխարհի համար։ Եվ եթե իշխանությունները չեն պաշտպանում մեր սրբությունները, ապա ժողովուրդը պետք է իր ձայնով ու գործողությամբ պարտադրի նրանց հաշվի նստել»։
Ավելի վաղ մի խումբ հայտնիներ ու բլոգերներ կոչ էին արել «Կոկա կոլա ֆեստ»-ի կազմակերպիչներին չեղարկել Sevdaliza-ի ելույթը Հայաստանում։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
74928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
66324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
68823.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
68323.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
84920.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
86319.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
183019.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
80219.10.2026, 11:48