Լավրովը մեկնաբանել է` ինչու էր Ալյասկայում կրել «СССР» գրությամբ վերնազգեստ
![]() 780 Կիրակի, 24 օգոստոսի, 2025 թ., 19:18 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ալյասկայում իր՝ ԽՍՀՄ գրությամբ վերնազգեստով հայտնվելը չի վկայում Խորհրդային Միության վերականգնման ցանկության մասին։ Նա ասել է, որ մարդը պետք է իմանա իր արմատները, ուշադիր պահպանի անցյալի հիշողությունները՝ երիտասարդությունը, ընկերներին և առաջին սերը։ «Եթե դուք չեք հիշում ձեր արմատները, եթե չունեք նոստալգիկ հիշողություններ, ապա դժվար թե կարողանաք իրականում ներկայացնել մարդկությունը և մարդկային արժեքները», - ասել է Լավրովը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ճանաչել է բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները՝ որպես ժամանակակից ինքնիշխան պետություններ և շփվում է նրանց հետ՝ հիմնվելով այս համոզմունքի վրա։ Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Լավրովը ռուսական պատվիրակության կազմում էր, և հրապարակվել էր տեսանյութ, որտեղ արտգործնախարարը Անքորիջի հյուրանոց է ժամանում «СССР» գրությամբ հագուստով։ Ավելի ուշ Պուտինը մեկնաբանել է Լավրովի հագուստը՝ կատակով նախարարին անվանելով իմպերիալիստ։
|

Քաղաքացին տոպրակով ջուր նետեց ՔՊ-ականների գլխին
10718:42
«Հա′մ զոհ տվեցիք, հա′մ հող» արտահայտությանը Նիկոլ Փաշինյանն արձագանքեց քմծիծաղով (տեսանյութ)
9518:24
Գուտերեշը Հորմուզի նեղուցի վերաբերյալ հանդես է եկել կոչով
12918:15
«Ո՞ւմ դեմ են ուղղված այդ հրանոթները»․ Ոսկան Սարգսյան
13117:48
Վրաստանում նոր կաթողիկոս են ընտրել
16917:09
«Հողը զավթել են՝ ընդլայնելով սեփական բիզնեսը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
9217:00
«Շինուհայրում վթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով»․ Լիա Սարգսյան
21916:54
«Կալանավորվեց մանկապղծության գործով անցնող 3-րդ տղամարդը»․ Սյուզի Բադոյան
12616:30
