Փարաջանով սիրելի հովանոցը. վերականգնված ցուցանմուշի պատմություն

Հայաստանի ազգային պատկերասրահը, շարունակելով «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, ներկայացնում է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։
Արվեստագետի թաիլանդական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից Ազգային պատկերասրահի Վերականգնման բաժին է հանձնվել 2022 թվականին խիստ անմխիթար վիճակում։ Այժմ, փուլային բարդ վերականգնումից հետո, այն ներկայացվել է այցելուներին։ Փարաջանովի հովանոցի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով, ինչպես նաև թեմատիկ այլ ցուցանմուշներ:
Լեգենդար արվեստագետը սիրում էր ամեն տեսակի հնություն․ պաճուճազարդ գլխարկներն ու հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային այլազան իրերը նա հավաքում, վերափոխում, վերածում էր արվեստի գործերի և դարձնում իր կախարդական ու հրաշքներով լի աշխարհի կենդանի դերակատարներ։ Իր կյանքի և ստեղծագործության սիմվոլիկ «հերոսներից» մեկն էլ հովանոցն էր: Ինչպես ինքն էր ասում. «Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես քնում եմ հովանոցով և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
184Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
78515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78308.09.2026, 23:12