Փարիզում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Մակրոնին քննադատելուց հետո

Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշները երկուշաբթի կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ նա նամակ էր գրել նախագահ Մակրոնին՝ քննադատելով Ֆրանսիայի կառավարությանը՝ հակասեմականության աճի դեմ պայքարելու հարցում անբավարար ջանքերի համար: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ անընդունելի համարելով դեսպանի դիտողությունները։
Ազգությամբ հրեա Չարլզ Քուշները, որի որդին՝ Ջարեդը, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, բաց նամակ էր գրել նախագահ Մակրոնին՝ մտահոգություն հայտնելով Ֆրանսիայում հակասեմականության աճի և «դրա դեմ պայքարելու համար կառավարության կողմից բավարար գործողությունների բացակայության» վերաբերյալ: Քուշները նշել է, որ հրեաների նկատմամբ ատելությունը Ֆրանսիայում աճում է Գազայի պատերազմից ի վեր։
Wall Street Journal-ում հրապարակված նամակում դեսպանը նախագահ Մակրոնին կոչ էր արել մեղմացնել Իսրայելի նկատմամբ իր քննադատությունը և մեջբերել հակասեմականության օրինակներ, որոնք, նրա խոսքով, «երկար ժամանակ խաթարել են ֆրանսիական կյանքը»: Դիվանագետը պնդում է, որ Ֆրանսիայում ոչ մի օր չի անցնում՝ առանց հրեաների դեմ հալածանքների։

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24