Ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանը

Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը հայտնում է․ «Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված ենք արձանագրել հերթական մշակութային հանցագործությունը․ Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացվել է նրա հուշարձանը։
Աշոտ Ղուլյանի հուշարձանը, որը ստեղծվել էր հայտնի հայ քանդակագործ Յուրի Սամվելյանի կողմից, տեղադրվել էր 1996 թվականին՝ նրա թաղման վայրում, նույնանուն զբոսայգում։ Ավելի շուտ հերոսի մասունքները տեղափոխվել էին նրա ծննդավայր Խնձրիստան, սակայն այսօր նրա գերեզմանի վիճակի մասին տեղեկություններ չկան։
Հուշարձանների ոչնչացումը ոչ միայն վանդալիզմ է, այլև Ադրբեջանի համակարգված քաղաքականություն, որն ուղղված է Արցախի ժողովրդի հերոսների հիշողությունն ու մշակութային ինքնությունը ջնջելուն։ Այսպիսի գործողությունները կոպտորեն խախտում են մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային կոնվենցիաները և արցախցիների իրավունքները՝ հիշողությունը, պատմությունը պահպանելու և իրենց հայրենիք վերադառնալու։
Մենք պարտավոր ենք բարձրաձայնել․ Ադրբեջանի պատասխանատվությունը մշակութային ժառանգության ոչնչացման համար պետք է արձանագրվի միջազգային հանրության կողմից։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ մշակութային ժառանգության լավագույն պաշտպանությունը Արցախի ժողովրդի անքակտելի վերադարձի իրավունքի ապահովումն է»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3708:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10302:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
123Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
132Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
130Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
220Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
107Երեկ, 19:18