Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

Բողոքի ակցիա Նոր Նորքում՝ ապօրինի սեփականաշնորհման դեմ

Բողոքի ակցիա Նոր Նորքում՝ ապօրինի սեփականաշնորհման դեմ
47
Այսօր, 12:00

Բլոգեր Արթուր Չախոյանը հայտնել էր, որ Նոր Նորքում ՝ իր բնակության վայրի կողքին, 60 հոդվածի հողի վրա երկու հարկանի շենք են ուզում կառուցել ու շինթույլտվությունն արդեն ապօրինաբար Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել են։ «Հողը ապօրինի օտարել են, ինչը դարձել է առողջ, կենսունակ ծառերը կտրելու պատճառը, և արդեն Տիգրան Ավինյանը շինթույլտվություն է տվել օտարման ոչ ենթակա հողատարածքի վրա շենք կառուցելու համար՝ այն համայնքին վերադարձնելու փոխարեն»,- գրել էր Չախոյանը։
Այսօր բնակիչները բողոքի ակցիա իրականացրեցին՝ պատկան մարմինների ուշադրությունը գրավելու նպատակով։ Նրանք մի քանի րոպեով փակել էին Գայի պողոտան։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան