Պեմզաշենում մոր և երեխաների դաժան սպանության գործով դատավարությունն սկսվել է զրոյից
![]() 61 Այսօր, 17:00 Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատաքննության «երկրորդ փուլն» իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանության կողմի պահանջով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հիշեցնելով, որ աղմկահարույց քրեական գործը շուրջ երկու տարի գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում․ «Վկաների հարցաքննությունն արդեն ավարտական փուլում էր, սակայն դատավորի լիազորությունները կասեցվել են՝ քրեական հետապնդման ենթարկվելու հիմքով և այժմ քրեական գործը գտնվում է դատավոր Ռոման Սմբատյանի վարույթում և քննվում զրոյից։ Գործով դեռևս գրավոր ապացույցների հետազոտման փուլն է, սակայն ուշագրավ է, որ գործի քննությունն իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանների միջնորդությամբ, թեև Արտուշ Գաբրիելյանի վարույթում նույն ապացույցները հետազոտվել են՝ դռնբաց»,- գրում է լրատվականը։։ Հիշեցնենք՝ սարսափելի սպանության դեպքը տեղի է ունեցել 2022թ. նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում։ Տներից մեկում հայտնաբերվել էր երեք դի։ |
«ՀՀ բնակչության 77%-ը համարվում է թերսնված». Մեսրոպ Առաքելյան
2619:06Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ամսական մեկ միլիարդ դոլար է անհրաժեշտ
5918:48«Վարժեցնում են ձեր աչքերը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ավերված վիճակում տեսնելու համար». Հայկ Դեմոյան
6018:30̀«Վերջին տասնամյակներում առաջին դասարան գնացողների թվի փոփոխությունները Հայաստանում». Արմեն Մուրադյան
5917:56«Ո՞նց է լինում, 2023-ին հանցանք չէր, 2024-ին դարձավ հանցանք»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
16917:17Պեմզաշենում մոր և երեխաների դաժան սպանության գործով դատավարությունն սկսվել է զրոյից
5917:00Որոնողական աշխատանքները չեն հաստատել ռուս լեռնագնացուհու մահը
10216:54«ՀՀ-ում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալների թվին»․ Զառա Հովհաննիսյան
7015:42