Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին մատնացույց անելուց առաջ պետք է իրենց քայլերից խոսեն». Վարդան Հարությունյան

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին մատնացույց անելուց առաջ պետք է իրենց քայլերից խոսեն». Վարդան Հարությունյան
52
Այսօր, 21:18

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր նրանք, ովքեր 1998-ին մերժում էին Արցախի խնդրի փոխզիջումային լուծումը, խաղաղությունն ընդհանրապես մերժում էին՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց թիմակիցները, ինչպես նաև Վազգեն Սարգսյանը, որ, ցավոք, չկա, այսօր իրենց ընտրած ճանապարհը շարունակող Փաշինյանին մատնացույց անելու փոխարեն կամ մատնացույց անելուց առաջ պետք է իրենց քայլերից խոսեն։ Պետք է ասեն ու բացատրեն, թե 1998-ին եղած հնարավորությունների պարագայում ի՞նչ էին խոստանում, ի՞նչ խոստումներով իշխանություն խլեցին ու ի՞նչ հնարավորություններ թողեցին Փաշինյանին։ Պատմությունն, իհարկե, իր գնահատականը կտա, բայց, վատ չէր լինի, որ իրենք նույնպես խոսեին»: