Վարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով
![]() 1125 Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ., 21:06 «Մեր վարորդների մեծամասնությունն ունեն օգտահաշիվներ roadpolice.am կայքում, սեպտեմբերի մեկից արդեն մեր կարգավորումները կմտնեն ուժի մեջ, երբ որ անձը նույնականանա և մուտք գործի այս համակարգ, ինքը կտեսնի իր թվային վարորդական վկայականը»,- հարցազրույցում նշել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ «Ի՞նչ է դա նրան տալու պրակտիկ կյանքում։ Սա առաջին քայլն է, որովհետև դեռևս պահպանված է թվային տիրույթում փաստաթուղթ ունենալու տրամաբանությունը, այսինքն, երբ որ մենք ասում ենք՝ թվային վարորդական վկայական, մենք հասկանում ենք, որ դա դեռևս փաստաթուղթ է, սակայն առկա է թվային տիրույթում։ Մի փոքր առաջ ընկնելով նշեմ, որ առաջիկայում մենք նպատակ ենք հետապնդում, որ իրավական ուժ ստանա տվյալը, ոչ թե փաստաթուղթը, այսինքն մարդու վարելու իրավունք ունենալու հանգամանքը ֆիքսված լինելու փաստը թվային տիրույթում, արդեն իսկ բավարար լինի թե նմանատիպ տուգանքից խուսափելու համար, թե օրինակ այլ գործարքներ մեքենայի հետ կապված կատարելու համար»,– ընդգծել է Արմեն Ղազարյանը։ Նա նաև նշեց, որ վարորդների առաջարկով նոր կարգավորում է գործում, ըստ որի վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար քաղաքացին կարող է վճարի դիմաց ընտրել իր քննությունը հանձնելու նախընտրած օրը։ Նա հիշեցրեց, որ ներկայումս, եթե անձը տեսական կամ գործնական քննությունները առաջին անգամ ձախողում է, նա կարող է վերահանձնել յոթ օր անց, իսկ, ուրեմն, երկրորդ և հաջորդ յուրաքանչյուր ձախողման պարագայում 30 օր անց։ «Հիմա մենք սահմանել ենք որոշակի պետական տուրքի սահմանաչափեր, որոնք վճարելու պարագայում անձը կարող է ավելի վաղ ժամկետում հանձնել այս քննությունները»։ |

Դավթաշենի կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով
371Երեկ, 23:18
Nissan-ը վաճառում է իր գլխավոր գրասենյակը ֆինանսական խնդիրների պատճառով
111106.11.2025, 20:48
«Եթե 125 հազար դոլարանոց մեքենայի փոխարեն 80 հազարանոցով երթևեկեիք, խնդիր կլինե՞ր». Աննա Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին
58703.11.2025, 12:00
Երևանից մինչև Պռոշյան ճանապարհահատվածում ժամանակավորապես կգործի մեկ երթևեկելի գոտի
87629.10.2025, 23:36
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
73827.10.2025, 22:30
Բեռնատարերի վարորդները բացել են Հայաստան-Վրաստան սահմանային անցակետեր
88821.10.2025, 20:12
Այս պահին փակ են Բավրա, Բագրատաշեն և Գոգավան անցակետերը (տեսանյութ)
101320.10.2025, 23:54
«Էլեկտրոմոբիլների ձիաուժը ՀՀ-ում սխալ է հաշվարկվում»․ Սամսոն Գրիգորյան
81008.10.2025, 13:00
