Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Հուռա-հայրենասերներն էլ, Նիկոլն էլ մեկը մեկից վտանգավոր են այս պետականության ու ազգի համար». Արգիշտի Կիվիրյան

«Հուռա-հայրենասերներն էլ, Նիկոլն էլ մեկը մեկից վտանգավոր են այս պետականության ու ազգի համար». Արգիշտի Կիվիրյան
53
Այսօր, 21:48

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ հա հարցնում են, թե ինչպիսի քայլերն եմ ես ներկայում համարում ճիշտ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Շատ ուղիղ ասեմ՝ ցանկացած քայլ, որն ավելի կլիցքաթափի ու կթուլացնի երկու պետությունների ու ազգերի միջեւ լարվածությունը։ Ու այդպես այնքան ժամանակ, քանի դու չես վերականգնվել՝ որպես պետություն։ Ես հասկանում եմ, կան մարդիկ որ երազում են մի քանի հատ էլ Եռաբլուր լցնել, իհարկե, ոչ թե իրենց, այլ այլոց երեխաների հաշվին ու այդ կապակցությամբ մշտապես քարոզում են ցանկացած սադրանք ու արկածախնդրություն։ Ակնհայտ է, որ Արցախի կայծակնային հայաթափումը այս ազգին խելքի չբերեց, ու մարդիկ շարունակում են ճախրել վարդագույն ամպիկների մեջ։ Հիմա կասեք՝ բա ինչի՞ եմ ես դեմ Նիկոլի, այսպես կոչված, խաղաղասիրությանը, քանի որ հազար եմ բացատրել, որ Նիկոլի վարած քաղաքականությունը խաղաղություն չի բերում ու չի բերելու։ Համ էլ այդ մարդը չի անում իմ համար ամենակարեւոր պայմանը, պետականության եւ ռազմական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ: Այնպես որ ես ոչ հուռա-հայրենասերների, ոչ էլ Նիկոլի հետ չունեմ անցնելու ճանապարհ, մեկը մեկից վտանգավոր են այս պետականության ու ազգի համար»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան