Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից». Վարդան Ոսկանյան

«Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից». Վարդան Ոսկանյան
50
Երեկ, 23:06

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Թուրքիայում տեղի է ունեցել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթուղու հիմնարկեքը, որը պետք է միացնի Նախիջևանը Թուրքիային, և որն այդ երկրի տրանսպորտի նախարարը բնորոշել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծման գործնական առաջին քայլերից։

Մոտ 2,7 մլրդ դոլար արժողությամբ և 224 կմ երկարությամբ այս ուղին գրեթե նույնությամբ կրկնում է համարյա նույն երկարության, մեծ մասամբ Հայաստանով անցնող՝ արդեն իսկ առկա Երասխ-Արմավիր-Գյումրի-Կարս երկաթգիծը։

Այսինքն, սա ուղղակի ցուցիչ է առ այն, որ այլընտրանքային նշված երկաթգծով թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է այս մասով Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել մեր երկրի Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին միայն, այսպիսով փաստելով, որ Հայաստանի իրական ապաշրջափակման որևէ նպատակ չունի։

Կից՝ «Անադոլու» գործակալության հրապարակած՝ նոր երկաթուղու «քարտեզն» է։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան