«Փենթագոնը կվերանվանվի Պատերազմի նախարարություն»․ Թրամփ

1586
Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 09:48
Փենթագոնը կվերանվանվի Պատերազմի նախարարություն, ինչպես նախկինում էր։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք այն անվանում ենք Պաշտպանության նախարարություն, բայց, կարծում եմ, մենք փոխելու ենք անունը։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, շուտով տեղեկություններ կլինեն դրա մասին։ Ես խոսել եմ մարդկանց հետ, և բոլորը հավանություն են տվել»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն իր ներկայիս անվանումը ստացել է 1949 թվականին՝ Ազգային անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։ Մինչ այդ այն ուներ «Պատերազմի նախարարություն» պաշտոնական անվանումը։ Հենց այս անվամբ է Միացյալ Նահանգները մասնակցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30