Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը». Սերժ Սարգսյան

«Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը». Սերժ Սարգսյան
54
Այսօր, 18:42

«Պիտի բացահայտ ասեմ, որ Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձեռք բերի Հայաստանի էլեկտրական ցանցերը, որովհետև ՀԷՑ-ը շատ վատ վիճակում էր: Պետք էր մարդ, ով սրտացավ լիներ ու ցանկանար տևական ժամանակ ներդրումներ անել՝ առանց շահույթի: Ինչը գոնե մինչև 2018 թվականը Սամվել Կարապետյանը կատարել է: Կարծում եմ, նաև՝ դրանից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ 3-րդ նախագահը ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացին բացասական է վերաբերում. «Ի՞նչ է նշանակում հապշտապ օրենք ընդունել, գնալ, ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց ազատել, ֆինանսական միջոցներ տնօրինել: Վատ եմ ես դրան վերաբերում»,- ասաց նա:

«Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը». Սերժ Սարգսյան