Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

ՍԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները

ՍԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները
53
Այսօր, 20:18

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է Հայաստանից Ռուսաստան բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներ (թարմ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ, սերմանյութ, տնկանյութ և այլն) տեղափոխելիս խստորեն պահպանել Եվրասիական տնտեսական միության և ՌԴ օրենսդրության պահանջները, Ռուսաստանում իրականացնել հարկային պարտավորությունները, որպեսզի հետագայում խուսափեք բեռների տեղափոխման սահմանափակումներից։

«Սույն հորդորն առաջարկում ենք փոխանցել նաև Ռուսաստանի գործընկերներին։ Հիշեցնում ենք, որ, համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ), բեռի նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության. ըստ այդմ՝ ՌԴ ձեր գործընկերները պարտավոր են ՌԴ անասնաբուժության և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր) 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել նշանակման վայր բեռի ժամանման մասին, որպեսզի Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները հնարավորություն ունենան բեռի ժամանման վայրում իրականացնել կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն:

Հակառակ պարագայում, համաձայն Հիմնադրույթի, Ռոսսելխոզնադզորն իրավունք ունի առաջարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին Հիմնադրույթի պահանջները խախտած ընկերությունների անունով բուսասանիտարական սերտիֆիկատներ չձևակերպել։ Միաժամանակ հայտնում ենք, որ 2025 թվականի»,- ասվում է հաղորդագրությունում։