Բանտարկյալների ազատման դիմաց Լուկաշենկոն Թրամփից խնդրել է մեղմացնել պատժամիջոցները

Բելառուսը բանակցություններ է վարում ամերիկացի դիվանագետների հետ Մինսկի կողմից «մեծ թվով» բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Դրա դիմաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին մեղմացնել պատժամիջոցները։
Այս մասին հաղորդում է լեհական Rzeczpospolita-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Մինսկը հույս ունի վերացնել «Բելավիա» ավիաընկերության և կալիումական պարարտանյութեր արտադրող Belaruskali ընկերության նկատմամբ պատժամիջոցները: Թերթի աղբյուրի խոսքով՝ Լուկաշենկոն ձգտում է «դուրս գալ մեկուսացումից» և բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի նախագահի հետ։
Օգոստոսի 15-ին Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը։
Հունիսին Բելառուսի իշխանությունները ներում են շնորհել 14 մարդու: Նրանց թվում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Սերգեյ Տիխանովսկին, որը ձերբակալվել էր 2020 թվականին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի՝ Մինսկ այցից հետո։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
4903:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
7300:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
18000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
10200:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
78Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
59Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
193Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
216Երեկ, 21:31