Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Փաստաթուղթը գաղտնի պահելն ավելի արժանահավատ է դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները». Սուրեն Սուրենյանց

«Փաստաթուղթը գաղտնի պահելն ավելի արժանահավատ է դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները». Սուրեն Սուրենյանց
63
Երեկ, 22:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ ««Միջանցքային» հայտարարություններ՝ Բաքվից
Վաշինգթոնյան հանդիպումից հետո հրապարակված հայկական և ադրբեջանական պաշտոնական մեկնաբանություններում կա մի վտանգավոր հակասություն։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է Ալիևի պահանջը՝ Նախիջևան տանող անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Սա, ըստ Բաքվի, ադրբեջանական «պատմական արդարության» հաղթանակն է։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վաշինգթոնից հետո վստահեցրել էր, թե ապաշրջափակումը լինելու է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
Հակասությունը ակնհայտ է․
եթե Հայաստանը համաձայնել է, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնեն առանց հայ սահմանապահի կամ մաքսավորի վերահսկողության, ապա սա միջանցքային տրամաբանություն է, ինչը լրջագույն հարված է մեր ինքնիշխանությանը,
եթե ոչ, ապա Ադրբեջանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և ճնշման գործիք՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց օրակարգը։
Մտահոգիչ է այն, որ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս չի հրապարակել Վաշինգթոնում ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Թրամփ- Փաշինյան հուշագրի տեքստը:
Փաստաթուղթը գաղտնի պահելը, ցավոք, ավելի արժանահավատ է դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները։
Այս պայմաններում հասարակությունը լիովին իրավասու է պահանջելու ոչ միայն հստակ բացատրություններ, այլև պաշտոնական փաստաթղթերի հրապարակում։
Հայաստանի ապագան չի կարող որոշվել մեկ մարդու կողմից՝ փակ դռների հետևում․ նման որոշումները պետք է անցնեն հանրային վերահսկողության ու քաղաքական պատասխանատվության դաշտ»։