Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
44
Երեկ, 22:42

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 20-ի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սուրեն Վարոսյանի դիմումը՝

1.Սուրեն Հայկազի Վարոսյանին՝ 2025 թվականի օգոստոսի 21-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,-նշված է որոշման մեջ։