Եգիպտագետը հերքում է բուրգերը ստրուկների կողմից կառուցված լինելու միֆը

Եգիպտական բուրգերը կառուցել են որակավորված աշխատավորներ, այլ ոչ թե ստրուկներ: Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զախի Խավասը:
Այս տեսակետի օգտին են խոսում բուրգերից հարավ հայտնաբերված աշխատավորների թաղումները, որոնց գերեզմանների վրա կանգնեցվել են քարերը քաշողների արձաններ՝ 21 հիերոգլիֆներով:
«Եթե նրանք ստրուկ լինեին, ապա երբեք չէին հուղարկավորվի բուրգերի ստվերի ներքո», ասել է Խավասը:
Աշխատավորները ընդգրկված են եղել առանձին խմբերի մեջ, որոնք ունեցել են իրենց մասնագիտացումը: Մի խումբը կտրել է քարերը, մյուս խմբի աշխատավորները քարերին ձև են տվել, իսկ մնացածը զբաղվել են շինանյութի տեղափոխմամբ՝ կիրառելով փայտե սահնակներ, որոնք գլորել են ավազի վրայով:
Եգիպտագետի խոսքով, աշխատավորները
քրտնաջան աշխատել են՝ 10 օրը մեկ ունենալով մեկ ազատ օր:

««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
34002.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
144601.09.2026, 00:24
Քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Հայաստանում են հանդիպում (լուսանկար)
61230.08.2026, 22:30
«Այս դռների կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնաս»․ Հովիկ Ավանեսով
70530.08.2026, 02:06
Երիցվանք վանական համալիրում պեղումներն ավարտվել են
72028.08.2026, 15:48
«Հերթական հուշարձան-շենքը «կզացրեցին»»․ Հայկ Դեմոյան
63428.08.2026, 13:42
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
69827.08.2026, 10:12
Աշխարհում ծնելիությունն առաջին անգամ իջել է բնակչության բնական վերարտադրության մակարդակից ցածր
289425.08.2026, 22:36