Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ամուսնանա՞լ Եհովայի վկայի հետ, թե՞ ոչ». Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

«Ամուսնանա՞լ Եհովայի վկայի հետ, թե՞ ոչ». Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան
61
Այսօր, 00:24

Ամուսնանա՞լ Եհովայի վկայի հետ, թե՞ ոչ, ֆեյսբուքյան իր էջում տարածած կարճ տեսանյութում հայուհու այս հարցին է պատասխանել Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: «Ընդհանրապես, Հայոց եկեղեցու պսակի խորհրդի նախապայմաններից է դավանական նույնությունը, այսինքն երբ ամուսնացող զույգն ունի նույն հավատքը։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ տղան և աղջիկն ունենան նույն արժեքային համակարգը։ Իսկ Հայոց եկեղեցու անդամի և Եհովայի վկայի միջև որևէ ընդհանրական բան չկա։ Ամուսնանալ եհովայի վկայի հետ՝ նշանակում է կտրվել ընտանիքի անդամներից, հարազատներից, հասարակությունից, մեկուսանալ ընդհանրապես, էլ չեմ խոսում հայրենիքի, պետական խորհրդանիշների, մեզ համար շատ կարևոր սրբությունների հանդեպ այս աղանդի կործանարար մոտեցումների մասին։
Կյանքը ցույց է տալիս, որ նման ամուսնություններն ավարտվում են կամ բաժանությամբ կամ ողբերգությամբ կամ էլ տվյալ մարդը դառնում է այդ աղանդից։ Նման իրավիճակներում պետք է առաջնորդվել ոչ թե սրտով, պահի զգացողությամբ, այլ սթափ մտածողությամբ աչքի առաջ ունենալ նաև մյուսների օրինակը։

Այնպես որ՝ զգուշացեք աղանդներից»,- հորդորում է վարդապետը։

ՏԵսանյութի նկարագրությունում նա նաև գրել է, որ ծառայության ընթացքում առնչվել է նման 8 դեպքի, որից 1-ն ավարտվել է ողբերգությամբ, 4-ը՝ բաժանությամբ, 3-ն ստիպված դարձել են Եհովայի վկա. «Ցավոք, բոլորն էլ մտածում էին, որ կարող են դարձի բերել իրենց կողակցին…, բայց կյանքն այլ բան է ցույց տալիս»։