Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Լուսնի ամբողջական խավարում կդիտվի սեպտեմբերի 7-ին»․ Լևոն Ազիզյան

«Լուսնի ամբողջական խավարում կդիտվի սեպտեմբերի 7-ին»․ Լևոն Ազիզյան
57
Այսօր, 09:42

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսնի լրիվ խավարում — 7 սեպտեմբեր 2025,
2025 թվականի սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական ​​իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը: Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը գոնե մասնակի։
Առաջինը խավարումը դիտվել էր մարտի14-ին:
Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։ Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի 19:28-ից մինչև 00:55։
Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)
Կիսաստվերային փուլի սկիզբ — 19:28:25
Մասնակի խավարման սկիզբ — 20:27:09
Լրիվ խավարման սկզիբ, Լուսինը կդառնա կարմիր — 21:30:48
Առավելագույն խավարում — 22:11:47
Լրիվ խավարման ավարտ — 22:52:51
Մասնակի խավարման ավարտ — 23:56:31
Կիսաստվերային խավարման ավարտ — 00:55:08
Տևողությունը
Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե
Լրիվ փուլը տևելու է՝ 1 ժամ 22 րոպե
Խավարումը տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան