«Հենց որ ՀՀ սահմանադրությունից տարածքային պահանջները հանվեն, խաղաղության պայմանագիրը կստորագրվի»․ Ալիև

Հենց որ ՀՀ սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Al Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ֆորմալ առումով, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։
«Հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Բայց այն փաստը, որ այս փաստաթուղթը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որն ընդհատումներով տևել է ավելի քան երեսուն տարի», - հավելել է Ալիևը։

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ «Ժողովուրդ»
2009:12
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքն ԱԺ-ում, թե՞ բոյկոտել. «Ժողովուրդ»
2909:06
Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»
2809:00
«Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց կա». Քուշներ
7808:55
«Ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ». Վլադիմիր Մարտիրոսյան
11403:24
«Տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
12402:06
«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան
14301:18
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում (տեսանյութ)
244Երեկ, 21:13