Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Տավուշցի 111 ուսուցիչ «կտրվել է» կամավոր ատեստավորումից»․ Ոսկան Սարգսյան

«Տավուշցի 111 ուսուցիչ «կտրվել է» կամավոր ատեստավորումից»․ Ոսկան Սարգսյան
52
Այսօր, 11:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշցի 111 ուսուցիչ «կտրվել է» կամավոր ատեստավորումից
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանին օգոստոսի 18-ին հետևյալ տեղեկատվական հարցում եմ ուղարկել․ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո մինչև այժմ՝ 2021-2025 թվականներին, այդ գործընթացին Տավուշի մարզի դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել, նրանցից քանիսն ի՞նչ արդյունքներ է ունեցել։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստավորումից 2 անգամ բացասական արդյունք ունեցել»։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է, որ հարցի «Վերաբերյալ կից տրամադրում ենք տեղեկատվություն՝ համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների»։ Ըստ այդ տվյալների՝ կամավոր ատեստավորումից մինչև 60 տոկոս արդյունքներ է ունեցել Տավուշի հանրակրթական դպրոցների 111 ուսուցիչ, 60-69 տոկոս արդյունք ունեցել է 91 ուսուցիչ, 70-79 տոկոս արդյունք՝ 88 ուսուցիչ, 80-89 տոկոս արդյունք՝ 67 ուսուցիչ, 90-100 տոկոս արդյունք՝ 47 ուսուցիչ։ Ատեստավորման գործընթացի անցողիկ շեմը 60 տոկոս արդյունքն է, կամավոր ատեստավորման գործըթնացին մասնակցած տավուշցի 404 ուսուցիչներից 111-ը չի հաղթահարել 60 տոկոս արդյունքի անցողիկ շեմը։ «Կտրված» 111 ուսուցիչներից 18-ը ռուսաց լեզվի, 15-ը՝ հայոց լեզվի, 12-ը՝ մաթեմատիկայի ուսուցիչներ են»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան