Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
65
Այսօր, 11:50

Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացի՝ «թունավորում» ախտորոշմամբ:

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության պետ Անտոն Անտոնյանն ու ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Հովսեփյանը:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: