«Կառավարությունն իմիտացիա է ստեղծում. գնդակը ՀԾԿՀ դաշտում է». Դավիթ Ղազինյան
![]() 46 Այսօր, 12:54 Կառավարությունն ընդունել է՝ արբիտրաժային վճիռները ենթակա են անհապաղ կատարման։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Ղազինյանը հիշեցրեց, որ Ստոկհոլմի Արբիտրաժի դատարանը միջանկյալ որոշում էր կայացրել, համաձայն որի՝ պետք է հայցային ապահովման միջոց կիրառվեր։ ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանին, որ կատարվի Արբիտրաժի որոշումը, մասնավորապես, խնդրել է՝ կասեցնել վարչական վարույթը, վերացնել որոշումը՝ լիցենզավորված անձին ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ։ Ղազինյանը հրապարակեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գրությունը՝ ուղղված կառավարությանը, որով խնդրել է դիրքորոշում հայտնել արբիտրաժի կողմից կայացված որոշման ճանաչման կամ կատարման ենթակա լինելու վերաբերյալ։ Մեսրոպյանի գրությանը պատասխանել է կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։ «Պատասխանում գրասենյակի ղեկավարը միաժամանակ նշում է, որ վարույթի կասեցումը պարտադիր չէ։ Մենք էլ ենք ասում, որ դա պարտադիր չէ։ Այսինքն՝ հանձնաժողովը մինչև այս վերջին օրենսդրական փոփոխությունները իրավունք ուներ վարույթ հարուցելու, քննելու և որոշում կայացնելու, բայց արբիտրաժը հստակ նշում է, որ պետք է սահմանափակվի կառավարիչ նշանակելու իրավասությունը։ Ստացվում է մի իրավիճակ, որ հիմնավոր կասկած ունենք՝ կառավարությունը իմիտացիա է ստեղծում, որ տեսեք՝ կատարում ենք որոշումը, տվեցինք մեր կարծիքը, բայց դե հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի»,- նշեց Ղազինյանը՝ ընդգծելով, որ գնդակը ՀՀԾԿՀ նախագահի դաշտում է։ |
«Օգտագործված սննդամթերքը ներկայացվել է լաբորատոր հետազոտության»․ ՍԱՏՄ
214:12«Եթե Կարապետյանն իր սեփական միջոցներից այլևս չտրամադրի, ՀԷՑ-ը կործանման է գնալու»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
2413:42«Իշխանափոխությունից հետո մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տալու»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4113:30«Կառավարությունն իմիտացիա է ստեղծում. գնդակը ՀԾԿՀ դաշտում է». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4512:54Ղրղզստանում լեռնագնացուհի Նագովիցինային անհետ կորած են ճանաչել
8912:00Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
6011:50«Տավուշցի 111 ուսուցիչ «կտրվել է» կամավոր ատեստավորումից»․ Ոսկան Սարգսյան
5511:30Արգիշտիի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն
8010:42