«Ալիևին մեր գործընկեր համարելը թյուրիմացություն էր»․ Զատուլին

Ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի կողմից ներխուժում անվանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ է հանդես եկել, Lenta.ru-ին ասել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալիևը չի մեղանչում ճշմարտության դեմ. Ադրբեջանն այս դիրքորոշումն է պահպանել Ղրիմի վերադարձից ի վեր, պարզապես այն այնքան համառորեն չի բարձրաձայնել, որքան հիմա», - ասել է պատգամավորը։
«Ամենասկզբից Բաքուն մի դիրքորոշում է որդեգրել, որը տարբեր էր մեր դիրքորոշումից, իսկ երբեմն՝ նույնիսկ թշնամական։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք նկատել դա, չնայած դա պետք է նկատվեր հենց սկզբից»,- մանրամասնել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ մինչև որոշակի պահ Ադրբեջանը խուսափում էր Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունները հասկանալուց, բայց հիմա դա այլևս այդքան էլ արդիական չէ։ Ալիևին այլևս միջնորդ պետք չէ՝ ի դեմս Մոսկվայի, այժմ նա ունի Միացյալ Նահանգների աջակցությունը։
«Այն փաստը, որ Ալիևն ուկրաինական հակամարտությունն անվանել է ներխուժում, արդեն իսկ ուղիղ հարձակում է Ռուսաստանի վրա։ Լավ է, որ մենք գոնե եզրակացություններ ենք անում. չպետք է խաբենք մեզ Ադրբեջանի հարցում և պատկերացնենք նրան որպես մեր գործընկեր։ Սա թյուրիմացություն էր», - վստահեցրել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Ալիևը «Al Arabia»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հանրապետությունը հակամարտության առաջին օրերից աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Տեղի ունեցածը նա անվանել է «ռուսական ներխուժում»։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10803:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12901:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
124Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
133Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
120Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
104Երեկ, 22:06