Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը». Արամ Վարդևանյան

«Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը». Արամ Վարդևանյան
174
Այսօր, 18:30

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով, ինչ Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը: Այսինքն, քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական վարույթով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միջին ծանրության է և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը: Ընդհանրապես, ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար ՉԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում: Հետևաբար Ռ. Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն իրապես ապահովեց Դատարանը»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան