Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Կարևոր է, որ հանրությանը մատուցվեն մասնագիտական բացատրություններ». Դավիթ Անանյան

«Կարևոր է, որ հանրությանը մատուցվեն մասնագիտական բացատրություններ». Դավիթ Անանյան
45
Այսօր, 21:36

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը գրում է․ «Այսօրվա իշխանությունների վարքագիծն ու հանրային վստահության ճգնաժամը այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ցանկացած գործընթացի կամ ամենահասարակ նախաձեռնության կամ նույնիսկ անհրաժեշտաբար պլանավորված ու նախանշված իրադարձությամ շուրջ հանրության մոտ, բնականաբար, առաջանում են չափազանցված մտահոգություններ։

Իմ օգոստոսի 26-ի ֆեյսբուքյան գրառման որոշ շեշտադրումներ հենց այդ տրամադրությունների արտացոլումն էին։ Դրանք, անկասկած, օբյեկտիվորեն գոյություն ունենալու իրավունք ունեն, քանի որ խոսքը վերաբերում է մեր ազգային հիշողության ու ինքնության ամենակարևոր խորհրդանիշներից մեկին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին։

Այնուամենայնիվ, մասնագետների կողմից ներկայացված պաշտոնական պարզաբանումների ֆոնին անհրաժեշտ է արձանագրել, որ իրավիճակն այլ է։ Հիմնանորոգման աշխատանքները, ինչպես փաստում են հենց հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, նպատակ ունեն լուծելու տարիներ շարունակ չլուծված տեխնիկական խնդիրները՝ ջրահեռացման և անվտանգության ապահովման նպատակով, առանց որևէ կերպ փոխելու հուշահամալիրի խորհրդանիշային ու ճարտարապետական տեսքը։

Այսուհետ կարևոր է, որ աշխատանքների ընթացքը լինի առավելագույնս թափանցիկ, հանրությանը մատուցվեն մասնագիտական բացատրություններ, որպեսզի ոչ մի կասկած չմնա այն մասին, որ մեր ժողովրդի սրբավայրի նկատմամբ վերաբերմունքը մնում է անխախտ»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան