«Հետագա ստորագրման ու վավերացման փուլերը իրենց կշռով չեն կարողանա գերազանցել նախաստորագրման փուլը». Արարատ Միրզոյան
![]() 47 Երեկ, 22:12 Օգոստոսի 8-ին Վաշինգթոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում հավատացնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Սա արձանագրվել է հռչակագրով, այն ստորագրել են ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ-ի նախագահը՝ որպես վկա: Սա արձանագրվել է խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի նախաստորագրմամբ: Մենք չենք ասում՝ կնքվել, վերջացել է, մոլորեցնելու մեղադրանքն այստեղ ընդհանրապես անհիմն է: Նախաստորագրվել է: Բայց այստեղ էլ շատ կարևոր նրբերանգ կա: Նախաստորագրմանը հաղորդվել է այնպիսի հնչեղություն, և Ադրբեջանի նախագահի և մեր վարչապետի ու ԱՄՆ-ի նախագահի կողմից և հետո ամբողջ աշխարհի առաջնորդների կողմից, որ ընդգծվել է, որ սրանով հաստատվում է խաղաղություն: Ինչ-որ առումով, իհարկե, դեռ գործողություններ, պրոցես կլինեն, բայց ես ենթադրում եմ, որ հետագա ստորագրման ու վավերացման փուլերը գուցե նույնիսկ իրենց կշռով չկարողանան գերազանցել օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումը»: |
«Ադրբեջանցիներն ու ռուսները երջանիկ չեն այդ գործարանի գոյությամբ». Դանիել Իոաննիսյան
001:12Օրական 47 միլիարդ ռուբլի. Ռուսաստանի ռազմական ծախսերը նոր ռեկորդ են սահմանում
4700:52«Թուրքիան կբացի սահմանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո». Արարատ Միրզոյան
4400:12«Ինչո՞ւ եք դեմ Բենյամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարությանը». Կարեն Հեքիմյան
60Երեկ, 23:36«Դուք վստահ եք, որ սահմանազատման շրջանակներում միայն մեր կողմից են տարածքներ գնում Ադրբեջանի՞ն». Արարատ Միրզոյան
49Երեկ, 23:24«Ի՞նչ 99, ո՞վ ա ասել՝ 99 տարի». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
58Երեկ, 23:12«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ն և իր ենթակաները ցույց տվեցին իրենց լկտի պահվածքը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
60Երեկ, 22:48«Մի հատ կբացատրե՞ք՝ ո՞նց պիտի խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ». Արարատ Միրզոյան
50Երեկ, 22:30