Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ն և իր ենթակաները ցույց տվեցին իրենց լկտի պահվածքը». Մեսրոպ Մանուկյան

«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ն և իր ենթակաները ցույց տվեցին իրենց լկտի պահվածքը». Մեսրոպ Մանուկյան
60
Երեկ, 22:48

Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութել է հրապարակել ու գրել. «Նախկիներին տեղը տեղին լավ ծառայած հիմա յուղը վրեն «ՔՊ-ական» խաղացող քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ը և իր ենթակաները ի ցույց դրեցին իրենց ո՛չ կոմպետենտությունը և լկտի պահվածքը
քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և՛ վերջ . . .
Արթուր Չախոյանին տուգանեցին վճարված տոմսի համար: Այ բալամներ, բա որ Ձեզ ասում էի՝ վարչարարություն անել չգիտեք, Ձեզ մեջտեղից «ճղում» էիք:
Տեսանյութում պարզ երևում է, որ ասում ենք՝ չեք ստուգել, բայց մեկ ա, պետք է տուգանեին:
Տիգրան Ավինյան, դո՞ւք եք հրահանգել նման կերպ աշխատել։
Երևանի քաղաքապետարան, «վատ» չեք աշխատում»:

Աղբյուրը`   Մեսրոպ Մանուկյան