Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ի՞նչ 99, ո՞վ ա ասել` 99 տարի». Արարատ Միրզոյան

«Ի՞նչ 99, ո՞վ ա ասել` 99 տարի». Արարատ Միրզոյան
66
Երեկ, 23:12

Պետրոս Ղազարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում Սյունիքով Ադրբեջանին տրվող ճանապարհի շուրջ հանրությանը հուզող հարցերը փորձեց տալ զրուցակցին.

-Ո՞ւմն է լինելու էդ հողը:
-Այսինքն, էդ հարցը ծագո՞ւմ ա,- հարցին հարցով պատասխանեց Միրզոյանը:
-Էդ հողը մենք 99 տարով տալիս ենք ինչ-որ մեկին:
-Ի՞նչ 99, ո՞վ ա ասել 99 տարի:
-Լիքը մարդ:
-Ուղիղ հարց, ուղիղ պատասխան՝ էդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը, որից օգտվելու են այդ թվում և ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: 99 տարվա մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ: Ինչո՞ւ եմ ասում՝ առայժմ. ուզում եմ նորից շեշտել՝ պայմանավորվածություն կա այն բաների մասին, որը գրված է և հրապարակված: Ժամկետ, որևէ այլ տեխնիկական մանրամասներ դեռ պիտի քննարկվեն,- բացատրեց Արարատ Միրզոյանը:
-Այսինքն, որևիցե կերպ դա հողին չի՞ վերաբերվի,- փորձեց հստակեցնել Պետրոս Ղազարյանը:

-Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել,- հավատացրեց ԱԳ նախարարը: