«Թուրքիան կբացի սահմանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո». Արարատ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան վարում են «բավականին իմաստալից և դինամիկ երկխոսություն՝ թե՛ պաշտոնական դիվանագիտական մակարդակով, թե՛ փակ դռների հետևում, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, և բաց հանդիպումներում, և կուլիսներում Թուրքիան հայտարարում է, որ իրենք խնդիրներ չունեն, պատրաստ են բացել սահմանները, հաստատել հարաբերություններ, բայց դա պետք է անեն Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումից հետո։
«Պաշտոնական ստորագրում չի եղել, բայց ոչ պաշտոնապես համաձայնագիրը նախաստորագրվել է։ Տրամաբանությունն ինձ հուշում է, որ դրան պետք է հաջորդի Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը... Բայց ես չեմ կարող եզրակացություններ անել այն մասին, թե ինչ են մտածում թուրք փորձագետներն ու թուրք պաշտոնյաները։ Մենք կհետևենք զարգացումներին»,- ասել է Միրզոյանը։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
4903:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
7300:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
18000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
10200:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
78Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
59Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
193Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
216Երեկ, 21:31