Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող գործարանում հակատանկային արկ է հայտնաբերվել
![]() 72 Այսօր, 00:42 Օգոստոսի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսօրին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատրվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ է։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է՝ անհայտ անձը կամ անձինք փորձել են գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում են ուղարկել նշված գործարանի սեփականատեր (ըստ մամուլում շրջանառվող լուրերի), գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է: Հակատանկային արկը չի պայթել առաջին հերթին գործարանի աշխատակիցների աչալրջության շնորհիվ, քանի որ երբ բեռնատարով երկաթե թափոն են բերել գործարան, աշխատակիցները տեսակավորել են այն և այդ ժամանակ նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված պարկ և քանի որ չի երևացել, թե պարկի ներսում ինչ կա, աշխատակցիները պարկը հեռացրել, ապա բացել են, որտեղ հայտնաբերել են ցինկից խողովակ, որի մեջ նկատել են հակատանկային արկը և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ, այն կպայթեր: Եթե չպայթեր, այնուհետև տեղափոխելու էին ձուլարան և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր և տեղի կունենար ողբերգություն, քանի որ ձուլարանի մոտ գտնվող աշխատակիցները հաստատ կտուժեին, այդ թվում գուցե այն ողբերգական ավարտ ունենար։ Արարատի քրեական և համայնքային ոստիկաններն արդեն մի քանի ժամ աշխատանքներ են իրականացնում պարզելու համար, թե ով և ինչ մակնիշի բեռնատարով է այն բերել գործարան։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող գործարանում հակատանկային արկ է հայտնաբերվել
7000:42Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում
83Երեկ, 19:36Իրանում ավտոբուս է շրջվել, կան զոհեր
186Երեկ, 14:48Հնդկաստանում ջրհեղեղները 30 մարդու կյանք են խլել
192Երեկ, 14:18Աֆղանստանում ավտոբուս է շրջվել, 25 մարդ զոհվել է
191Երեկ, 12:24Նատալյա Նագովիցինայի վերելքը կազմակերպած թիմը ցավակցություն է հայտնել հարազատներին
19026.08.2025, 20:48Հսկայական ավազե փոթորիկ՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում (տեսանյութ)
26926.08.2025, 12:18Զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով հարուցվել է քրվարույթ սիմուլյացիայով ծառայությունից խուսափելու հոդվածով
11726.08.2025, 10:18