Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով»․ Սերգեյ Հարությունյան

«Ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով»․ Սերգեյ Հարությունյան
60
Այսօր, 13:42

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա՜, տղե՛րք, այս «կնամեծար» ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով ու գործը կուղարկվի դատարան: Աշոտ Սիմոնյանին խոշտանգած, Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն գործադրած, զոհվածների ծնողներին անբարոյական կերպով քարշ տված, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ բռնի ուժ կիրառած և նմանատիպ վայ «ոստիկաններ», հաջորդը դուք եք դատվելու: Վաղեմության վրա հույս չդնեք, այս հոդվածով վաղեմություն չկա»։