«Միևնույն է՝ մեղավոր եք ճանաչելու Միքայել Սրբազանին»․ Երեմ Սարգսյան
![]() 67 Այսօր, 16:54 Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթանում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատալսումները։ Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ՝ մեղադրական և պաշտպանական ճառերով։ Հանրային մեղադրողը պահանջեց Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել։ Այս հոդվածով նախատեսվում է տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանք՝ 150–270 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ 2-5 տարի ժամկետով: «Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղավորների նշած ապացույցներին և հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ու այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը։ Սակայն նախագահող դատավորն ուներ և ունի այդ ելքը, բայց վախերի պատճառով ի վիճակի չէ պոկվել դրանից, նախընտրում է բացահայտորեն խախտել օրենքը»,- պաշտպանական ճառի սկզբում ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով․ «Դուք ձեր վարքագծով ապացուցել եք, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, միևնույն է՝ մեղավոր եք ճանաչելու Միքայել Սրբազանին այս շինծու, քաղաքական նպատակներով բերված մեղադրանքով»։ |
«Առաջարկում եմ դպրոցներն ընդհանրապես փակել». Արտակ Հարությունյան
3222:06«Վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը». Մետաքսե Հակոբյան
4621:48«Հանրագումարում մնալու է սթրեսը»․ Հակոբ Բադալյան
3721:42«Գոնե չհրապարակեր սա». Արա Պողոսյան
6520:00«Ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը նիկոլական ռեժիմի զոհերից է՝ քաղբանտարկյալ»․ Ռուբեն Մելիքյան
4819:48«Եվս մեկ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը»․ Բագրատ Սրբազան
5219:42«Ուզում են բարևել իրենց թեմի առաջնորդին, և այսպիսի գռեհիկ վերաբերմո՞ւնք․ հաջորդ դատական նիստին նախատելու եմ»․ Արմինե Ֆարմանյան (տեսանյութ)
6719:38Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին առաջնորդ չի համարում (տեսանյութ)
6719:36