Իսրայելը Սիրիայում հայտնաբերել և առգրավել է առաջադեմ թուրքական հետախուզական համակարգ

Իսրայելը հայտնաբերել և առգրավել է առաջադեմ թուրքական հետախուզական համակարգ, որը, ենթադրաբար, նախատեսված է եղել իսրայելական բանակին լրտեսելու համար, հաղորդում է «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական անվտանգության աղբյուրին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ի ուշ երեկոյան չորս իսրայելական ուղղաթիռներով Դամասկոսից հարավ գտնվող Ալ-Կիսվա շրջանում (13 կմ) գտնվող ռազմական բազայի տարածքում վայրէջք են կատարել Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատայիններ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողության ընթացքում իսրայելական զինվորականները հայտնաբերել են գաղտնի սարքավորումներ։
Հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ իսրայելական կողմը ապամոնտաժել է տարածքում վերջերս տեղադրված թուրքական սարքերը։ «Մենք զգուշացրել ենք Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի վարչակազմին՝ չխաղալ կրակի հետ»,- ընդգծել է աղբյուրը։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
2303:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
6600:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
16200:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
9200:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
75Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
56Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
181Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
204Երեկ, 21:31