«Անարդար դատավճիռը հասարակության համար ավելի վտանգավոր է, քան հանցագործությունը»․ Երեմ Սարգսյան
![]() 60 Երեկ, 18:36 Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ամփոփիչ դատական նիստը։ Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց այն խախտումները, որոնք թույլ են տրվել այս քրեական գործով։ «Անարդար դատավճիռը հասարակության համար ավելի վտանգավոր է, քան հանցագործությունը»,- Մոնտեսքյուի այս խոսքերը մեջբերելուց հետո փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց․ «Որոշումը կայացնում է նախագահող դատավորը՝ հիմա արդարադատություն կիրականացնեք կամ կենթարկվեք առկա իրողություններին և անհիմն կերպով մեղադրական վերդիկտ կկայացնեք Միքայել Սրբազանի նկատմամբ՝ հստակ իմանալով, որ նա մի օր արդարանալու է․․․ Հորդորում եմ, որ ձեր խղճով ղեկավարվեք»։ «Միջնորդում եմ հռչակել գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ»,- իր խոսքն այսպես եզրափակեց Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ դատարանն ընդամենը 20 օրում ավարտել է հիմնական դատալսումների փուլը, և այժմ գործը ավարտական փուլում է։ Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 2–ին։ |
«Հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը»․ Սերոբ Խաչատրյան
1023:36Ռուսական երգիծական թատրոնի նախկին տնօրեն ադրբեջանցի Մամեդալի Աղաևը ձերբակալվել է (տեսանյութ)
7422:42«Առաջարկում եմ դպրոցներն ընդհանրապես փակել». Արտակ Հարությունյան
7122:06«Վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը». Մետաքսե Հակոբյան
5421:48«Հանրագումարում մնալու է սթրեսը»․ Հակոբ Բադալյան
5921:42«Գոնե չհրապարակեր սա». Արա Պողոսյան
6820:00«Ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը նիկոլական ռեժիմի զոհերից է՝ քաղբանտարկյալ»․ Ռուբեն Մելիքյան
4919:48«Եվս մեկ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը»․ Բագրատ Սրբազան
5419:42