«Ոչ բոլոր դատավորներն են ի վիճակի ճնշումները հաղթահարել»․ Երեմ Սարգսյան
![]() 38 Երեկ, 19:30 «Այս գործով խախտումները շատ-շատ են, դրանց մի մեծ հատվածի ես չեմ անդրադարձել, իմ գործընկերներն են անդրադառնալու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ թվարկելով առանցքային խախտումները։ Փաստաբանն ընդգծեց, որ օրենքում ինչքան կարգավորումներ կան, բոլորը խախտված են․ «Իսկ ամեն մի առանձին խախտումը նշանակում է, որ այս քրեական վարույթը ոչ իրավաչափ է․ ապօրինի քրեական գործ է»։ «Որևէ նշանակություն չունի, թե այս գործով դատախազն ով է, ում էլ հանձնարարեն՝ իրենց գործը պետք է անեն, դատախազները ընդամենը մեղադրում են, իսկ որոշումը կայացնելու է դատավորը»,- նշեց Երեմ Սարգսյանը։ Հարցին՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանն ի՞նչ շահագրգռվածություն կարող է ունենալ անաչառ չլինելու համար, Սարգսյանը պատասխանեց․ «Կարող եմ հիշեցնել, որ տարբեր գործով դատավորներ կային՝ անկախ, անկաշկանդ, ովքեր այսօր չեն աշխատում․․․ Ոչ բոլոր դատավորներն են ի վիճակի ճնշումները հաղթահարել։ Այն դատավորներն, ովքեր ենթարկվում են, պաշտոնի առաջխաղացում են ունենում։ Դատավորներ կան, որ չեն ուզում ազատվել աշխատանքից․․․ Եթե նույնիսկ ուղիղ չհանձնարարեն, այսօր մեր դատավորների մեծ մասը «օդից բռնում են մթնոլորտը» և տեսնում, թե ինչ են ցանկանում քաղաքական իշխանությունը, ԲԴԽ-ն և անում է այն, ինչ նրանք ցանկանում են»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Արմինե Մելիքսեթյանը կարող էր ընդդատությամբ գործը հետ ուղարկել, բայց չարեց։ |
«Հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը»․ Սերոբ Խաչատրյան
1023:36Ռուսական երգիծական թատրոնի նախկին տնօրեն ադրբեջանցի Մամեդալի Աղաևը ձերբակալվել է (տեսանյութ)
7422:42«Առաջարկում եմ դպրոցներն ընդհանրապես փակել». Արտակ Հարությունյան
7122:06«Վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը». Մետաքսե Հակոբյան
5421:48«Հանրագումարում մնալու է սթրեսը»․ Հակոբ Բադալյան
5921:42«Գոնե չհրապարակեր սա». Արա Պողոսյան
6820:00«Ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը նիկոլական ռեժիմի զոհերից է՝ քաղբանտարկյալ»․ Ռուբեն Մելիքյան
4919:48«Եվս մեկ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը»․ Բագրատ Սրբազան
5419:42