Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ուզում են բարևել իրենց թեմի առաջնորդին, և այսպիսի գռեհիկ վերաբերմո՞ւնք․ հաջորդ դատական նիստին նախատելու եմ»․ Արմինե Ֆարմանյան

«Ուզում են բարևել իրենց թեմի առաջնորդին, և այսպիսի գռեհիկ վերաբերմո՞ւնք․ հաջորդ դատական նիստին նախատելու եմ»․ Արմինե Ֆարմանյան
72
Երեկ, 19:38

Հոգևոր հայրերին թույլ չեն տվել անգամ բարևել և հրաժեշտ տալ Միքայել Սրբազանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Արմինե Ֆարմանյանը։

«Ես հաջորդ դատական նիստին խիստ նախատելու եմ դրա համար և միջոցներ եմ ձեռնարկելու, որ մեր վստահորդն իրավունք ունենա իրեն բարևելու հնարավորությունից օգտվող անձանց հետ շփվելու․․․ Անձինք մոտեցել են, ուզում են բարևել իրենց թեմի առաջնորդին, խոնարհվել բարձրաստիճան հոգևորականին, և այս ձևի գռեհիկ վերաբերմո՞ւնք։ Իհարկե հաջորդ դատական նիստին սրան հատուկ կանդրադառնամ»,- ասաց փաստաբանը։

«Ուզում են բարևել իրենց թեմի առաջնորդին, և այսպիսի գռեհիկ վերաբերմո՞ւնք․ հաջորդ դատական նիստին նախատելու եմ»․ Արմինե Ֆարմանյան