Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը». Մետաքսե Հակոբյան

«Վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը». Մետաքսե Հակոբյան
57
Երեկ, 21:48

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի դպրոցներում դասերը 08:15-ին տեղափոխելու որոշումը ոչ միայն կոսմետիկ ու ձևական (տեսեք-տեսեք զօր ու գիշեր աշխատում ենք, որ «սիրելի ժողովրդի» կյանքը դարձնենք էլ ավելի անտանելի) բնույթ ունի, այլ նաև նոր խնդիրներ է ստեղծում։ Եթե ծնողը երեխաներին դպրոց է հասցնելու և այնուհետև աշխատանքի գնալու, ապա երթևեկության ծավալը չի պակասելու․ խցանումները պարզապես կսկսվեն 15 րոպե շուտ։ Ավելին՝ այս քայլը կարող է բացասաբար ազդել հենց երեխաների վրա․ քնի պակասը կնվազեցնի նրանց ուսման արդյունավետությունը, առաջ կբերի հոգնածություն և առողջական խնդիրներ։
Այսպիսով, իշխանությունները ոչ միայն ունակ չեն խորքային լուծումներ տալու կամ ընդունելու, որ ամբողջովին տապալել և իրենց «բարելավումների» արդյունքում քաոս են դարձրել Երևանի բնակիչների կյանքը, այլ նաև վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը։
Հ.Գ. Երևի թե իրենց կրթությունը նորաձև՞ է»:

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան