«Հենց Բաքվի բռնապետն ինքը «օկուպացիոն ռեժիմի» ծնունդ է»․ Վարդան Ոսկանյան
![]() 125 Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ., 00:00 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն 1920թ. օկուպացրել է արհեստածին Ադրբեջանը, այլև Սյունիքն (իր արատավոր եզրաբանությամբ՝ «Արևմտյան Զանգեզուրը), իբր, փոխանցել է Հայաստանին։ Մի կողմ թողնելով այն, որ հենց բոլշևիկների շնորհիվ է 1918թ.-ին առաջին անգամ հայտնված և սկզբնապես նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվի նկատմամբ վերահսկողություն չունեցող այդ արհեստածին գոյացությունը «լեգիտիմ» իրավունք ստացել տիրապետելու Սյունիքի և Տավուշի արևելյան հատվածներին, Արցախին ու Նախիջևանին, Բաքվի բռնապետը մոռանում է, որ եթե խորհրդային տարիները արհեստածին Ադրբեջանում եղել են «օկուպացիոն» շրջան, ապա ստացվում է, որ իր իսկ «պաշտելի» հայրը եղել է նախ՝ «օկուպացիոն ռեժիմի» հատուկ ծառայության բարձրաստիճան սպա, ապա նույն «ռեժիմի» առաջին դեմքը, հետևաբար հենց Բաքվի բռնապետն ինքը «օկուպացիոն ռեժիմի» ծնունդ է։ Սա է այս պետություն կոչվածի իրական բնույթը, երբ ամեն ինչ արհեստածին է՝ նույնիսկ բացահայտ հակառուսականության քարոզը հենց դրա պարագլխի շուրթերից»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
