Սկանդալային ձերբակալություն՝ ՀՀ դիվանագիտական կորպուսում․ «Հրապարակ»
![]() 210 Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել ՀՀ դիվանագիտական կորպուսում, որը փորձել են գաղտնի պահել։ Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են: Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն է իրականացրել ԱԳՆ շենքում՝ համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։ Եվ որոշվել է այս ձերբակալությունը գաղտնի պահել, քանի որ այն մեծ սկանդալի առիթ կարող է դառնալ։ Բանն այն է, որ որևէ մեկին դիվանագիտական կորպուսում բարձր պաշտոնի նշանակելուց առաջ ԱԱԾ-ն ստուգում է նրա անցած ուղին, կասկածելի կապերը եւ այլն: Նշանակումն արվում է միայն համապատասխան մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որի արդյունքները զեկուցում են նշանակողին։ Հիմա ստացվում է, որ կա՛մ թերացել են, ինչը պատասխանատվության հարց է առաջացնում, կա՛մ էլ նշանակողներն են աչք փակել ինչ-ինչ հանգամանքների վրա։ Եվ ծածկադմփոցի շրջանակներում էլ համացանցից, բոլոր բաց աղբյուրներից ուղղակի վերացրել են Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ տեղեկատվությունն ու անգամ նշանակման մասին պաշտոնական լուրը։ Բայց ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ լավ է ճանաչում Աշխենին, նա սկզբում քաղծառայողի հաստիքի վրա էր, ապա աշխատանքի անցավ ԱԳՆ հյուպատոսական բաժնում և դիվանագետի կոչում ստացավ, որից հետո այլեւս տեղեկություն չունի նրա մասին»:
|

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
