Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները Կառավարության շենքից տեղափոխվել են Ջաջուռի թանգարան

Կառավարության որոշմամբ և պետական բյուջեի միջոցներով Կառավարաության շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան:
Թանգարանի ֆեյսբուքյան էջից իմանում ենք, որ որմնանկարների մոնտաժման և ամրակայման աշխատանքներն ավարտվել են, և արդեն բաց են այցելուների համար:
«Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները ստեղծվել են 1973 թվականին ՝ Գյումրիի Էլեկտրոսարքավորումների գործարանի համար: Որմնանկարները մեծապես տուժել էին 1988 թվականի երկրաշարժից: Իտալացի և հայ մասնագետների կողմից վերականգնվելուց հետո Կառավարության շենք էին տեղափոխվել 2010 թվականին: Այն ժամանակ որմնանկաների վերականգնման համար հատկացվել էր 20 մլն դրամ:
«Հանդիպում» որմնանկարին գրված է. «Նվիրվում է 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին»:


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
184Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
78515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78308.09.2026, 23:12