«Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված ԱԳՆ աշխատակիցը բարձրաստիճան պաշտոնյա, արտերկրում ՀՀ հյուպատոս չի հանդիսացել»․ ՀՀ ՔԿ
![]() 142 Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ., 20:12 ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է հաղորդագրություն՝ ի պատասխան Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվության։ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված հանցագործությանը այլ անձանց, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ այլ աշխատակցիների մասնակցության, ինչպես նաև նշված աշխատակցին աջակցելու կամ օժանդակելու վերաբերյալ, հետևաբար, զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկությունը, թե նշված աշխատակիցը չի գործել միայնակ, չի համապատասխանում իրականությանը: Ի հերքումն ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ նշենք նաև, որ տվյալ անձը բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև արտերկրում ՀՀ հյուպատոս չի հանդիսացել»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Սույնով պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է»․ Երվանդ Վարոսյան
4217:24
«Իշխանության ավարտից հետո նստելու է մեղադրյալի աթոռին»․ Վարդուհի Սարգսյան
5417:18
«Փաշինյանի նոր հանցագործությունը»․ Սուրեն Սուրենյանց
8217:12
«Փաշինյանը բացահայտ քաղաքական դեմարշ է սկսել եկեղեցու և Վեհափառի դեմ»․ Արմեն Հովասափյան
9216:36
«Ակնհայտ էր, որ մինչ ստորագրելը, մուրճը թափ էր տվել»․ Լիզա Ճաղարյան
9916:24
Ճրագալույցի Սուրբ պատարագն՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14216:18
«Նիկոլի ընդդիմությունը նիկոլի հետ հավասար կրում է այս աղետի պատասխանատվությունը»․ Նարեկ Մալյան
9615:48
«Նոր տարին չի լուծելու կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք»․ Ոսկան Սարգսյան
8415:36
