Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Լարիջանիի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Այս մասին հայտնում է ParsToday-ը։
Լրատվականի հաղորդմամբ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Թեհրանի և Երևանի միջև երկկողմ համագործակցության զարգացման և հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Գրիգորյանը նաև զեկույց է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումների, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ և բացատրել Երևանի դիրքորոշումներն այս հարցի կապակցությամբ։
Լարիջանին ողջունել է հարաբերությունների ընդլայնումը և ընդգծել Իրանի և Հայաստանի միջև սերտ համակարգման կարևորությունը՝ Հարավային Կովկասում կայուն անվտանգություն ապահովելու համար։
Հանդիպումը կայացել է Իրանի կողմից հարևանների հետ անվտանգության հարցերի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ շարունակական խորհրդակցությունների շրջանակներում։

«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
4009:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
4609:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
12803:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
12401:06
«Քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»․ Նիկոլ Փաշինյան
13400:06
«Մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև, և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
120Երեկ, 23:48
«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո
184Երեկ, 23:43
«Քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածել»․ Արսեն Աղաբաբյան
94Երեկ, 23:00