Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Միանում եմ Արմեն Օհանյանի պաշտպանության ցանկացած միջոցառման». Ալեքսանդր Կոչուբաև

«Միանում եմ Արմեն Օհանյանի պաշտպանության ցանկացած միջոցառման». Ալեքսանդր Կոչուբաև
111
Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 21:18

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը. «Աջակցություն փաստաբան Արմեն Օհանյանին
Փաստաբանի ձերբակալության լուրը մեզ չի կարող անհանգստացած չթողնել։
Փաստաբանը մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության իրականացման առանցքային դերակատարն է։ Նրա ազատ և անխոչընդոտ գործունեությունը ոչ միայն մասնագիտական հարց է, այլ նաև հասարակության իրավական անվտանգության և վստահության երաշխիք։
Սակայն մտահոգիչ է այն, որ այսպիսի դեպքերը անմիջապես դառնում են հրապարակային քննարկման առարկա։ Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է տվյալ անձի արժանապատվությունը, այլև ամբողջ փաստաբանական ինստիտուտի հեղինակությունը։ Արդարադատության համակարգը պարտավոր է գործել զուսպ և պատասխանատու՝ բացառելով մեդիա-ցնցումների և հանրային անվստահության ստեղծումը։ Փաստաբանի անունը բաց ձևով շահարկելը լուծում է բացառապես դիտումների խնդիրը։
Անկախ մեղադրանքի էությունից՝ հիշենք, որ փաստաբանի նկատմամբ վերաբերմունքը վերաբերում է ամբողջ ինստիտուտին․ և մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ այն չվնասվի։
Միանում եմ Արմեն Օհանյանի պաշտպանության ցանկացած միջոցառման»: