Փոփոխություններ՝ վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են․ «Վարորդական վկայական ստանալու որակավորման քննությունների վերահանձնում սեղմ ժամկետներում և հաշվառման վկայագրերի առաքման նոր հնարավորություններ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ
Սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։ Քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։
Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։ Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։
Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝
հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,
երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:
Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝
յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,
տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:
Նշենք նաև, որ մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով»։

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
54527.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
99519.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
107018.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
156613.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
155213.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
158612.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
156312.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
357011.08.2026, 19:22