Հութիները գրավել են ՄԱԿ-ի գրասենյակները

«Անսար Ալլահ» հութիական կազմակերպության զինյալները գրոհել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ՄԱԿ-ի գործակալությունների, այդ թվում՝ Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գրասենյակները։
Ըստ DPA-ի՝ հղում անելով Եմենում անանուն աղբյուրին, «ձերբակալվել է WFP-ի յոթ և UNICEF-ի երեք աշխատակից»։ Հութիները դեռևս չեն ներկայացրել գործողության պատճառներ կամ մանրամասներ։
ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները նաև տեղեկություններ են ստացել Եմենի այլ շրջաններում իրենց գործընկերների ձերբակալման մասին։
Հարձակումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածել է հութիների կողմից գրավված Սանայում գտնվող թիրախներին՝ «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութիի ուղիղ եթերի ժամանակ։ Օգոստոսի 30-ին հութիները հաստատել են նրա մահը։ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հութիների «կառավարության» առնվազն 10 անդամ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածները միայն սկիզբն են, և որ հութիները «ծանր գին կվճարեն» Իսրայելի վրա իրենց կանոնավոր հրթիռային հարձակումների և Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար, որոնք, հութիների խոսքով, Գազայում գործողությունների պատասխանն են։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12