Հնագիտական եզակի հայտնագործություն` Իրաքում

Աննախադեպ երաշտը հանգեցրել է ջրի մակարդակի անկման Իրաքի ամենամեծ ջրամբարում, որը գտնվում է Մոսուլի ամբարտակի մոտ՝ երկրի հյուսիսում: Արդյունքում, հնագետները հայտնաբերել են հին դամբարաններ, որոնք նախկինում թաքնված էին ջրի տակ, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Մինչ օրս հնագետները հայտնաբերել են 40 դամբարան, որոնց տարիքը, նախնական տվյալներով, գերազանցում է 2300 տարին: Թաղումները թվագրվում են հելլենիստական դարաշրջանին: Ժամանակակից Իրաքի տարածքն այն ժամանակ Սելևկյան թագավորության մաս էր կազմում, որը հիմնադրել էր Սելևկիոսը՝ Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից և հաջորդներից մեկը: Սելևկյան պետությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև մ.թ.ա. 1-ին դարի կեսերը:
Հետազոտական խումբը պեղումներ է կատարել ջրամբարի ափին 2023 թվականից, բայց մինչ այժմ հնագետները հայտնաբերել են միայն մի քանի դամբարանների բեկորներ: Երաշտը թույլ է տվել նրանց ընդլայնել որոնման տարածքը: Գիտնականները հույս ունեն պեղել դամբարանները և տեղափոխել դրանք Դոհուկի թանգարան, նախքան ջրի մակարդակը կրկին կբարձրանա:
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ 2025 թվականը 1933 թվականից ի վեր ամենաչորային տարիներից մեկն էր։ Երկրի ջրային պաշարներն այժմ կազմում են իրենց առավելագույն մակարդակի ընդամենը 8%-ը։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
217Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
19909.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
20509.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
45807.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
47007.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
81101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
79801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
80501.11.2026, 21:12