Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«2017-ի այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ բարեկարգ ճանապարհը»․ Տիգրան Աբրահամյան

«2017-ի այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ բարեկարգ ճանապարհը»․ Տիգրան Աբրահամյան
80
Այսօր, 10:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ՝ 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը:
Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր կենսունակությունը ապացուցեց նաև 44-օրյա պատերազմի օրերին՝ առանց որի գոյության պատերազմն առավել ավերիչ և կործանարար հետևանքներ կունենար:
Այս ճանապարհը, որն Արցախի արմատներն ամուր կապելու միջոց էր, ներկայիս իշխանությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերին հանձնվեց Ադրբեջանին՝ դրանով ճանապարհ բացելով Արցախի ամբողջական հանձնմանը»: